Arm Rus Eng
02.09.2013թ.
Սեպտեմբերի 2-ին ՚՚՚ Gongress հյուրանոցում կայացավ ՚  Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի  եւ Կլիմայի ներդրումների հիմնադրամի Վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագրի շրջանակներում (SREP)   կազմակերպված  Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագրի վերաբերյալ քննարկում: Ծրագրի խորհրդատու Դենզել Հանկինսոնը ներկայացրեց Հայաստանի էներգետիկ ոլորտի առկա իրավիճակի վերլուծությունները: Նա նաև պատկերավոր ներկայացրեց Հայաստանում էներգետիկ ոլորտի նկարագիրը և կանխատեսված էլեկտրաէներգիայի պահանջարկը 2013-2030թ համար:  Զեկույցը ներկայացնելուց հետո մասնակիցները սկսեցին քննարկել իրենց ներկայացված տվյալները: Քննարկմանը ներկա էին՝ կառավարություն, բանկերի, մասնավոր ներդրողների, գիտական համակարգի, ոչ պետական կազմակերպությունների, միջազգային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների  եւ Համաշխարհային բնակի ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության տնօրեն Արմեն Հայրապետյանը և խորհրդի անդամ Մհեր Հակոբյանը: Նրանք ներկայացրեցին վերականգնող էնեգետիկայի ոլորտում փոքր ՀԷԿ-երի անփոխարինելի դերն ու դրանց զարգացման հիմնախնդիրները:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Նորագույն սարքավորումներով՝ ջերմացուցիչի միջոցով մասնագետները իրականացնում  են հիդրոէլեկտրակայանների օդային գծերի, տրանսֆորմատորային ենթակայանների, ինչպես նաև մյուս սարքավորումների զննում՝ թույլ հպակների, վթարային իրավիճակների հայտնաբերում, ինչը թույլ է տալիս խուսափել հետագա վթարային իրավիճակից, նվազեցնել կորուստները և պարապուրդները: Մասնագիտական սպասարկումը կատարվում է 6 ամիս երաշխիքով և անձնակազմի զուգահեռ վերապատրաստումով: 
    Պատվերների համար դիմել ՀՀ փոքր ՀԷԿ-երի միություն:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
<<էներգացանցշին>> ԲԲ ընկերությունն իրականացնում է փոքր հիդրոէլեկտրակայանների նախագծում և շինարարություն, ինչպես նաև վերանորոգման և վերազինման աշխատանքներ: Ընկերությունում աշխատում են ոլորտի երկարամյա փորձ ունեցող և բանիմաց մասնագետներ,  Հայաստանի և ԽՍՀՄ-ի վաստակավոր էներգետիկ Լ. Լ. Միքայելյանի գլխավորությամբ: Ընկերության վերջին և տպավորիչ աշխատանքներից է Սյունիքի մարզի Ծավ գետի բնական հոսքի վրա կառուցված <<Ծավ>> փոքր հիդրոէլեկտրակայանը: ՀԷԿ-ը օգտագործում է գետի անկումը 1136,5 նիշից մինչև 822,00 նիշը: Ծավ գետը հանդիսանում է Արաքս գետը թափվող ոչ մեծ վտակներից մեկը և լցվում է վերջինիս մեջ գետաբերանից 251 կմ-ի վրա: Գետը սկիզբ է առնում Մեղրիի լեռնաշղթայի թամբարդի մոտակայքում մոտ 2650 մ բարձության վրա: Ընդհանուր երկարությունը 42 կմ է Սյունիքի մարզի տարածքում 24 կմ: Ծավ գետի տարեկան բնական ելքը կազմում է 23մլն. մ3: <<Ծավ>> փՀԷԿ-ի համար էներգետիկորեն օգտագործվող հոսքը 11,97 մլն. մ3 է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը 1,2 մ3/վրկ է: Հաշվարկային ճնշումը` 286,3մ, հաշվարկային հզորությունը` 2,74 մվտ, տեղակայված հզորությունը 2,86մվտ: Բարձր ճնշման հանգամանքով տեղակայված են երեք ակտիվ (պելտոն) հիդրոագրեգատներ 1x1600 կՎտ և 2x630 կՎտ հզորություններով: Էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը կազմում է 7,6 մլն. կՎտ ժամ: Գլխամասային կառույցը կազմված է ջրթափ պատվարով, տղմազտարաննորով և ձկնուղիով: Ճնշումային խողովակաշարը պողպատյա 820մմ տրամագծով խողովակներից է, որի երկարությունը կազմում է 4765 մ և թաղված է հողում: <<Ծավ>> փՀԷԿ-ի կայանային շենքը վերգետնյա է: Գեներատորների լարվածությունը 6,3 կվ է, ունի 6,3 կվ փակ բաշխիչ սարքավորումների մաս և բաց 35/6 կվ ենթակայան, որտեղ տեղադրված են երկու 2500 կվա 6,3/35 կվ տրանսֆորմատորներ, որտեղից մոտ 800 մ երկարությամբ 35 կվ օդային գծով միացվում է էլեկտրական ցանցին:35/6 ենթակայանում տեղադրված է 35/0,4 կվ 100 կվա տրանֆորմատոր, որը կայանի կանգնած ժամանակ ապահովում է կայանի սեփական կարիքները: Կայանի աշխատանքի ժամանակ սեփական կարիքները սնվում են 6,3 փբս-ների դողերից սնվող 6,3/0,4 կվ 100 կվա տրանսֆորմատորից:                                                                               Պատվերների համար դիմել ՀՀ փոքր ՀԷԿ-երի միություն:
28.06.2013թ.

ՀՀ տարածքային կառավարման նախարարության նիստերի դահլիճում 2013 թվականի հունիսի 28-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հայաստանում ՓՀԷԿ զարգացման շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատման աշխատանքային խմբի ամփոփ հաշվետվության եզրափակիչ քննարկումը: Քննարկմանը մասնակցում էին աշխատանքային խմբի անդամները, այդ թվում՝ ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը և միության գործադիր տնօրեն Արմեն Հայրապետյանը: Նորվեգական Նորսք Էներջի ընկերության ներկայացուցիչ և ծրագրի ղեկավար Էնդրե Օթթոսենը հակիրճ ներկայացրեց ամփոփ հաշվտությունը, ապա ծրագրի Հայաստանյան ղեկավար Ինեսսա Գաբայանը սկսեց առաջարկությունների համաձայնեցման ընթացքը: Քննարկվեցին և ներկայացվեցին առաջարկություններ ՓՀԷԿ-երի սոցիալական ազդեցությունների և տեղական օգուտների, շրջակա միջավայրի վրա ազդեցությունների և մեղմացման միջոցառումների, հիդրոլոգիական տվյալների առկայության և որակի, ՓՀԷԿ-ի օպտիմալ նախագծերի, ինչպես նաև հսկողության և վերահսկողության հարցերի վերաբերյալ: Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը ներկայացրեց միության և դրա անդամ ՀԷԿ-երի սեփականատերերի դիրքորոշումները և առաջարկությունները նշված խնդիրների վերաբերյալ, մասնավորապես առաջակեց խստացնել փոքր ՀԷԿ-երի նախագծեր իրականացնող մասնագետների և կազմակերպությունների լիցենզավորումը, տեղայնացնել և կիրառել ոլորտի փաստաթղթաշրջանառության նորվեգական <<Մեկ պատուհանի>> սկզբունքը, մեծացնել և իրավական ձևակերպուներ տալ փոքր ՀԷԿ-երի սեփականատերերի պատասխանատվությանը և վերահսկողությանը և այն: Որոշվեց ամփոփել բոլոր առաջարկությունները և հաշվետության վերջնական տարբերակը ներկայացնել ՀՀ պետական կառավարման համապատասխան մարմիններին:

05.06.2013թ.
ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը պատասխանել է Որոտան ՀԷԿ-ի մասնավորեցման վերաբերյալ հարցին: Հարցազրույցը՝ այստեղ:
< 2 3 4 5 6 7 8 9 10 11 >
ՙ՚
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
՚
ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
՚
ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔԱՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
՚
ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
՚
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈԻԹՈԻՆ