Arm Rus Eng
24.11.2013թ.
Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի նիստի շրջանակներում քննարկվել են երկկողմ տնտեսական կապերը խորացնելու, առևտուրն ու ներդրումներն ավելացնելու մեխանիզմներ, ասված է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Հայաստանն ու Միացյալ Նահանգները ողջունել են Ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերության կողմից նոր 180 միլիոն դոլարի ներդրումը Հայաստանի հիդրոէներգետիկ ոլորտում: «Սա Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան մասնավոր ընկերության կողմից խոշորագույն ներդրումն է, բացի այդ՝ առաջին ամերիկյան ներդրումն է Հայաստանի համար կարևորագույն էներգետիկ ոլորտում»,- ընդգծում է հաղորդագրությունը։
17.10.2013թ.
Ստավրոպոլաբնակ հայազգի գիտնական Համլետ Առաքելյանը կատարել է աննախադեպ հայտնագործություն և գրանցել այն: Նրա պատրաստած  տուրբոգեներատորի օգնությամբ այրվում է ջրի և ածխաջրածնի խառնուրդը  և ստացվում է էներգիա, որը կարելի է օգտագործել բազմաթիվ բնագավառներում: Բազմաթիվ գիտնականներ կատարել են նման փորձեր, սակայն նրանց չի հաջողվել իրականացնել բաղձալի նպատակը: Համլետ Առաքելյանի գյուտը առաջինն է, որն ավարտվել է հաջողությամբ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ տեսանյութում:
04.10.2013թ.
Հայկական Ժամանակ օրաթերթի 2013թ. հոկտեմբերի 3-ի հ. 3322 համարում հրապարակվել է հոդված <<Մեծ շահեր՝ փոքր ՀԷԿ-երում>> վերնագրով: Հոդվածը քննարկվել է փոքր ՀԷԿ-երի միությունում, տրվել են համապատասխան պարզաբանումներ, հնչել են կարծիքներ:
Վերականգնվող էներգետիկան ամբողջ աշխարհում համարվում է բնապահպանական առումով առավել անվտանգ էլեկտրաէներգիայի արտադրություն: Հայաստանը բացառություն չէ, և մեր երկրում վերակագնվող էներգետիկայի ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիա ստանալու համար կարևոր է նաև էներգետիկ անվտանգության առումով: Մեր երկրի էներգետիկ զարգացման ամենամեծ պոտենցիալը, որը բացառապես հիմնվում է ներքին ռեսուրսների վրա և անկախ է արտաքին գործոններից, հիդրոէներգետիկ ռեսուրսներն են: Հայաստանի գետային ցանցը, ռելիեֆային և բնակլիմայական պայմանները հիմնականում թույլ են տալիս զարգացնել փոքր հիդրոէներգետիկան և կառուցել համեմատաբար փոքր հզորությամբ կայաններ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոքր հիդրոէներգետիկան համարվում է էներգիայի ստացման առավել մաքուր տեխնոլոգիա և սովորաբար ունենում է ավելի փոքր բնապահպանական ազդեցություն, այդուհանդերձ, ամբողջովին բացառել փոքր ՀԷԿ-երի ազդեցությունը հնարավոր չէ: Անհրաժեշտ է պարզապես պահպանել բոլոր սահմանված նորմերը, իրականացնել միջոցառումներ՝ նվազագույնի հասցնելու փոքր ՀԷԿ-երի գործողության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Փոքր հիդրոէներգետիկայի զարգացումը մեր երկրում միտված է և անշեղորեն պետք է պահպանի Հայաստանի շրջակա միջավայրի կայունության, բնապահպանական նորմերի պահպանման և էներգամատակարարման անվտանգության բարձրացման ուղղությունը: Ինչ վերաբերում է հոդվածում նշված ՀԷԿ-երի շահագործումից ստացվող §գերշահույթներին¦ և 3-5 տարում կապիտալ ներդրումների վերադարձին, ապա ամենապարզ հաշվարկներով երևում է, որ սա բացարձակ անգրագիտություն է: Նույնիսկ ամենահեղինակավոր բանկերի կողմից տրամադրվող վարկերը հաշվարկվում են մոտ 12 տարի մարման ժամկետով, իսկ ընդհանուր կապիտալ ներդրումները ետ են վերադարձվում ևս 3 տարի անց: Սակագները հաշվարկվում են համաձայն սահմաված մեթոդիկայի և հաստատվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, ինչը բացառում է գերշահույթների  ապահովումը: Ներկայումս Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի սպառման ծավալների 8 տոկոսը ապահովում են փոքր ՀԷԿ-երը, Կառավարության համապատասխան ռազմավարությամբ նախատեսվում է մինչև 2025 թվականը այդ թիվը հասցնել մոտ 20 տոկոսի: Սա բխում է մեր երկրի էներգետիկ անվտանգության և անկախության շահերից, ուստի ոլորտի ոչ մասնագիտական և մակերեսային հոդվածները թյուր կարծիք են ձևավորում հանրության շրջանակներում: Ոլորտի զարգացումը մեր երկրի համար ազգային անվտանգության խնդիր է, սա միակ էլեկտրաէներգիան է, որը ամբողջությամբ արտադրվում է ներքին ռեսուսներով: Խոչընդոտել փոքր ՀԷԿ-երի զարգացումը, անհիմն հերհյուրանքներ տարածել Կառավարության և սեփականատերերի հասցեներին, ապակողմոնոշել հասարակությանը, նման էժանագին և սխալ տեղեկություններ պարունակող հոդվածներ հրապարակելը լիովին կարելի է համարել մեր երկրի դեմ ուղղված քաղաքականություն: Նախանձի, թույնի, լավը չտեսնելու, անհիմն քննադատելու, խոսքի ազատությունը անկիրթ և անպատկառ արտահայտվելու հետ միտումնավոր շփոթելը, ցավոք, Հայաստանում արդեն անհանգստացնող մասշտաբների է հասել, ազդում է մեր երկրի կայունության, հզորացման, հասարակության բնականոն զարգացման գործընթացին: Արտաքին թշնամուց առավել, փաստորեն խնդիր ունենք պայքարելու և ազատվելու պետության ներսում հայտնված այս զանգվածից, որը կեղծ հայրենասիրության, նենգության և ձևական անհանգստության ներքո իրականում հետապնդում է բոլորովին այլ շահեր…
01.10.2013թ.
Հիդրոէներգիայի համախառն արտադրանքով աշխարհի առաջատար երկիրը հանդիսանում է Չինաստանը, ապա համապատասխանաբար Կանադան և Բրազիլիան: Առաջատարների շարքում են նաև Վենեսուելան, Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ն, Իրանը և այլ երկրներ, որտեղ ջրառատ գետերի հիդրոէներգետիկ ռեսուրները թույլ են տալիս կառուցել մեծ և փոքր հիդրոէլեկտրակայաններ: Բնականաբար Հայաստանը իր արտադրանքի ծավալներով հեռու է առաջատար եկրներից, սակայն որպես հիդրոէներգետիկ ռեսուրսներով հարուստ երկիր համարվում է զարգացող: Աշխարհի խոշորագույն ՀԷԿ-երի ամբոջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: Ռուսաստանի Դաշնությունում ևս կան խոշոր ՀԷԿ-եր, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:
< 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 >
ՙ՚
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
՚
ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
՚
ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔԱՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
՚
ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
՚
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈԻԹՈԻՆ