Arm Rus Eng
10.12.2014թ.

Վերականգնվող էներգետիկ պաշարներից ամենաշատն օգտագործվում են հիդրոպաշարները

 ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր՝ Հայաստանում վերականգնվող էներգետիկային նվիրված համաժողով, ներկայացնելով էներգետիկ համակարգի ներկա վիճակը և վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ուղղված քաղաքականությունը, նշել է, որ Հայաստանի էներգետիկ անկախության աստիճանի բարձրացման գործում անգնահատելի է վերականգնվող էներգետիկայի դերը՝ որպես սեփական ռեսուրսների օգտագործում: Այս մասին հայտնում են էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառյությունից:

մանրամասները այստեղ http://www.aysor.am/am/news/2014/12/10/%D5%8E%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B6%D5%BE%D5%B8%D5%B2-%D5%A7%D5%B6%D5%A5%D6%80%D5%A3%D5%A5%D5%BF%D5%AB%D5%AF-%D5%BA%D5%A1%D5%B7%D5%A1%D6%80/883478

02.12.2014

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գործում է 158 փոքր հիդրոէլեկտրակայան, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 277 ՄՎտ եւ վերջին տարվա արդյունքներով՝ տարեկան արտադրել են 831,1 միլիոն ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 
http://armlur.am/269109/ 

23.05.2014թ.

Հանդիպում Գերմանիայի Դաշնային  Հանրապետության  Էկոնոմիկայի  նախարարության  կողմից  գործուղված անկախ փորձագիտական խմբի հետ:

Քննարկվեցին  Գերմանահայկական  հիմնադրամի միջոցով,   գերմանական   KFW բանկի    տրամադրված  վարկային  ծրագրի  ընթացքը,առավելությունները  և խնդիրները:

29.04.2014թ.
ՀՀ ԷԲՊ նախարարության նախաձեռնությամբ ,հանդիպում Փոքր ՀԷԿ-երի միության գրասենյակում` Եվրամիության INOGATE ծրագրի շրջանակներում իրականացվող Հայաստանի փոքր ՀԷԿ-երի զարգացման ու արդիականացման հիմնախնդիրներին և խոչընդոտների հաղթահարմանը նվիրված նախագծի քննարկում:
04.02.2014թ.

Հունվարի 30-ից փետրվարի 1-ը   պետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության գործարարների կազմում էր նաև Հայաստանի ՓՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը:

Այցի շրջանակներում,  Չեխիայի հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունում, տեղի է ունեցել հայ-չեխական գործարար համաժողովին:

Երկու երկրների Նախագահները ողջունել են նման ձևաչափով գործարարների հանդիպումը և դրա շրջանակներում ստորագրվելիք փաստաթղթերը: Նախագահ Զեմանը կարևորել է հատկապես Հայաստանի և Չեխիայի առանձին տարածաշրջանների միջև ստորագրվելիք համաձայնագրերը, որոնք լավ հիմք են ստեղծում ապակենտրոնացված համագործակցությունը զարգացնելու համար: Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը համակարծիք են եղել, որ հայ-չեխական տնտեսական հարաբերությունները մեծ ներուժ ունեն, և այն լիարժեք օգտագործելու համար զգալի դեր են վերապահել գործարարներին՝ վստահեցնելով, որ երկուստեք պետականորեն հնարավորինս կխրախուսեն գործարարների միջև կապերի ընդլայնումն ու փոխգործակցության զարգացումը:

Գործարար համաժողովի ժամանակ Հայաստանի և Չեխիայի նախագահները հանգամանորեն անդրադարձել են նաև զարգացման հեռանկար ունեցող համագործակցության ոլորտներին, այդ թվում՝ նշելով էներգետիկան, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, սննդարդյունաբերությունը, ոսկերչությունը:

Նախագահ Զեմանը նշել է, որ շնորհակալությամբ է ընդունել Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ այցելել Հայաստան և վստահեցրել է, որ այդ այցի ժամանակ իրեն կուղեկցի չեխ գործարարների ներկայանալի պատվիրակություն, և երկու երկրների գործարարների հաջորդ հանդիպումը կկայանա Երևանում:

Գործարար համաժողովի շրջանակներում Հայաստանի փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը մի շարք գործնական հանդիպումներ ունեցավ, այդ թվում չեխական առևտրային բանկերի  և հիդրոագրեգատներ,սարքավորումներ արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ:  

տեսանյութ

< 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... >
ՙ՚
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
՚
ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
՚
ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔԱՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
՚
ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
՚
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈԻԹՈԻՆ