Arm Rus Eng
28.09.2016
ՎԶԵԲ-ի Էներգոկրեդիտ ծրագիրը Հայաստանում գործող բիզնեսներին ֆինանսական աջակցություն է տրամադրում էներգաարդյունավետ ներդրումներ կատարաելու համար
Երևան. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) էներգետիկ ծրագրի նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցավ էներգաարդյունավետության վերաբերյալ ֆորում Հայաստանում գործող բիզնեսների համար: Ֆորումը  արդյունավետ հարթակ ծառայեց հիմնական շահակից կողմերի ու Հայաստանում գործող բիզնեսների համար՝ քննարկելու էներգաարդյունավետության ներդրումներ կատարելու ֆինանսավորման հնարավորություններն ու շահավետությունը:
Միջոցառմանը ներկա էին Էներգոկրեդիտ ծրագրի դոնոր կազմակերպությունների՝ ՎԶԵԲ-ի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Հայաստանում ՀՀ Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչներ, գործընկեր բանկեր, բիզնեսների և հանրային կառույցների ղեկավար աշխատակիցներ:
29.07.2016
Գերմանական KFW բանկը կազմակերպել էր միջոցառում որտեղ ներկա էին ` Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը , ՀՀ Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը ,ՀՀ Փոքր ՀէԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը և վերջին 4 տարիների ընթացքում բանկի հետ համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչներ: 
Միջոցառման ընթացքում KFW բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Եվա Վիտտը ողջունելով հյուրերին ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանի նորանշանակ տնօրեն Քլաուս Վայգելին , նա կփոխարինի պարոն Լարս Օերմանին ով արդեն ավարտին է հասցրել իր լիազորությունները :
ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նարիա Նահապետյանը շնորհակալություն է հայտնել տնօրեն Լարս Օերմանին և բարձր գնահատելով արդեն 4 տարվա համագործակցությունը, հույս է հայտնել, որ ձևավորված վստահելի գործընկերային հարաբերությունները կշարունակվեն նաև Քլաուս Վայգելի տնօրինության ժամանակահատվածում:
11.05.2016
Ֆրանսիական Zenon 7 ընկերությունը Փոքր Հէկ-երի միության հետ համագործակցության շրջանակներում այսօր ներկայացրեց <Հիդրոդինամիկ Տեղնոլոգիա>-ը ,որը նոր խոսք է հիդրոէներգետիկայի ոլորտում :
Կազմակերպության ղեկավար Ժան Քրիստոֆ Բեռնարը ծանոթացրեց Zenon 7 ընկերության արտադրանքի հետ ` ընդգծելով դրանց բնապահպանական առավելությունները և ֆունկցիոնալությունը:
Hydrodynamic Technologies>-ի Գիտահետազոտական և ինժեներական խմբերի աշխատանքը թույլ է տվել բարելավել բազմաթիվ առանցքային կետեր հիդրոդինամիկական պտուտակների արտադրական համակարգերի համար:
Շահագործման բոլոր պարամետրերն ավտոմատացվել են օպտիմալ էներգետիկ արդյունավետություն ապահովելու նպատակով: Մեր տեխնոլոգիաները լիովին համատեղելի են քաղաքային և արվարձանային միջավայրերում պարզ և ապահով տեղադրման համար: Դրանք ապահովում են ջրի հոսքերի էկոլոգիայի (ձկներ և ողողատներ) լիակատար շարունակական պահպանում, ունեն շատ թույլ ձայնային և վիզուալ ազդեցություն և միացման ու  օգդագործման պարզություն:
<Hydrodynamic Technologies>-ի առաջին 4 փորձնական պտուտակները կտեղադրվեն մետրոպոլային քաղաքային տարածքում 2016թ. աշնանը մինչև վերականգնվող էներգետիկայի արտադրության մեջ արդյունաբերական մասշտաբով ֆրանսիական, եվրոպական և միջազգային մակարդակով առանցքային պատասխաններ տալը: 
22.02.16

Հանդիպում -քննարկում Ֆրանսիական Zenon7 կազմակերպության ներկայացուցիչների, Օլիվեր Ֆեյիքսի և Ժան Քրիստոֆ Գալլիենի հետ: Համագործակցության շրջանակներում ֆրանսիական կողմը ներկայացրել է <Հիդրոդինամիկ Տեխնոլոգիա> ծրագիրը , որը նոր խոսք է վերականգնվող Էներգետիկայի ոլորտում :

05.02.2016
Մարոկկոյում բացվել է աշխարհի խոշորագույն արևային կայանը, որը ամբողջությամբ շահագործման կհանձնվի 2020թ-ին: Մանրամասները այստեղ
< 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... >
ՙ՚
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
՚
ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
՚
ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔԱՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
՚
ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
՚
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈԻԹՈԻՆ