Arm Rus Eng
09.03.2017

Փոքր ՀԷԿ-ի մեծ խնդիրները. վարչապետի հանձնարարականը՝ Մինասյանին

ՀՀ Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով: Առաջինը վերաբերում էր ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին: «Շրջակա միջավայրի պահպանությունը եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների աճը քայլեր է կատարվում խրախուսել փոքր ՀԷԿ-երի շահագործմանը, սահմանելով երկարաժամկետ եւ հավանական վաճառքի սակագին՝ ներառելով ցածր տոկոսադրույքով վարկեր եւ այլն: Սակայն օրենսդրական, ինստիտուցիոնալ անբավարար կարգավորումների պատճառով փոքր ՀԷԿ-ը ներկայումս զգալի բացասական ազդեցություն են թողնում ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ սոցիալական եւ տնտեսական երկարաժամկետ զարգացումների վրա»,- նշեց Կարապետյանը:

Մանրամասները այստեղ


21.02.2017

Փոքր ՀԷԿ-երի մասնաբաժինը Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի կառուցվածքում ավելացել է։ Նախորդ տարի այն կազմել է  արտադրված էլեկտրաէներգիայի շուրջ 13 տոկոսը, որը 4 տոկոսով գերազանցել է 2014թ. ցուցանիշը։ Էներգաարտադրության կառուցվածքում փոքր ՀԷԿ-երի մասնաբաժնի փոփոխությունը կապված է ինչպես կայանների թվի, այնպես էլ արտադրության ծավալների ավելացման հետ։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանի խոսքով, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործել է 178 փոքր հիդրոկայան։ Նախորդ տարվա ընթացքում դրանց քանակը համալրվել է 5-ով։ Փոքր ՀԷԿ-երի գումարային դրվածքային հզորությունը կազմել է մոտ 328 ՄՎտ։ 2016թ. դրանք արտադրել են գրեթե 957 մլն.կվտժ էլեկտրաէներգիա։ Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի քանակը կշարունակի ավելանալ.

-Ըստ տրամադրված լիցենզիաների, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառուցման փուլում է գտնվում ևս 39 ՓՀԷԿ՝ նախագծային մոտ 74 մեգավատ գումարային հզորությամբ և 260 մլն.կվտժ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությամբ,- ասաց Հայկ Բադալյանը։

Ըստ նրա, Հայաստանը լուրջ կարևորություն է տալիս արդյունավետ, բնապահպանական տեսանկյունից՝ անվտանգ փոքր ՀԷԿ-երի  կառուցման գործընթացին՝ այն  համարելով վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություններից մեկը:

Հիշեցնենք, որ շարունակվում է ՀԷԿ-երի նկատմամբ տեխնիկական նոր պահանջների սահմանման գործընթացը:  Այն  հնարավորություն կտա բարելավել շահագործման պայմանները և ապահովել փոքր հիդրոէներգետիկայի կայուն զարգացումը։


30.01.2017

25.01-27.01.2017թ. Տեղի ունեցավ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՇԱԲԱԹ 2017
Արևային էներգետիկայի ներդրումային համաժողովը:
3 օր շարունակ միջոցառման շրջանակներում ներկայացվեց Հայաստանում էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում կատարված վերջին զարգացումներն ու առկա հիմնախնդիրները,  ոլորտում հավանական ներդրումների հեռանկարները, ինչպես նաև ՀՀ Փոքր ՀԷԿ-երի դերը և զարգացման դինամիկան վերականգնվող էներգետիկայի ոլորտում:։

Միջոցառմանը ներկա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում կարևորել է էներգետիկայի բնագավառը՝ որակելով այն որպես ՀՀ տնտեսության կարևոր ճյուղ։

14.12.2016
Սույն թվականի դեկտեմբերի 13-ին՝ «ԷկոԼուր» մամուլի ակումբում, տեղի ունեցավ «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի Հանրային խորհրդի անդրանիկ նիստը: Նիստի օրակարգում էր ծրագրի ներկայացումը և Հանրային խորհրդի իրավասությունների քննարկումը: Ծրագրի Հանրային խորհրդի ստեղծման հիմնական նպատակն է՝ միավորել մեկ ընդհանուր հարթակում քաղաքացիական հասարակության և շահագրգիռ կառավարման մարմիններին ՓՀԷԿ ոլորտի բարեփոխումների մշակման համար:
Հանրային խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, տարածքային կառավարման և զարգացման, արտակարգ իրավիճակների, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ԱԺ բնապահպանական և գյուղատնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի, UNDP-ի, WWF-Հայաստանի, ՓՀԷԿ-երի միության, գիտակրթական ոլորտի, Էկոլոգիական հասարակական դաշինքի, Օրհուս կենտրոնների ներկայացուցիչներ:

11.11.2016

 Փոքր ՀԷԿ-երի բնապահպանական խնդիրները և ապագան:
Հարցազրույց  Սպուտնիկ Արմենիա ռադիոկայանում:
Հյուրը՝ Հայաստանի փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյան

< 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... >
ՙ՚
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
՚
ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
՚
ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔԱՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
՚
ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
՚
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈԻԹՈԻՆ