Arm Rus Eng
10.08.2017

«Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ–1 արևային ֆոտովոլտային ծրագրի» նախաորակավորման հայտերի գնահատման արդյունքների ամփոփում

«Հայաստանում արդյունաբերական մասշտաբի  Մասրիկ–1 արևային ֆոտովոլտային ծրագրի» նախաորակավորման հայտերի տեխնիկական, ֆինանսական և իրավական գնահատման արդյունքում Գնահատող Հանձնաժողովը կազմել է նախաորակավորման փուլն հաղթահարած տաս կազմակերպություններից և կոնսորցիումներից բաղկացած հետևյալ կարճ ցանկը, որոնք իրավունք 
17.07.2017
ՀՀ Փոքր ՀԷԿ -երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը այսօր հանդիպել է KFW բանկի հիդրոկայանների տեխնիկական գծով փորձագետ Թիլո Հեյբերգեռի , KFW բանկի Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային խորհրդատու Տորստեն Շնայդերի , KFW բանկի Հայաստանյան ներկայացուցիչ Բելլա Անդրիասյանի և <<Գերմանահայկական Հիմնադրամ>>-ի տնօրեն Գևորգ Թումանյանի հետ:

Նաիրա Նահապետյանը ողջունել է Հայաստանում KFW բանկի փոքր Հիդրոկայանների օժանդակության ծրագրերի իրագործումը և հույս հայտնել, որ KFW բանկի հետ համագործակցությունը կլինի շարունակական:
30.05.2017

Այսօր կայացավ  հանդիպում ՀՀ փոքր ՀԷԿ-երի միություն նախագահ Նաիրա Նահապետյանի, ԱՄՆ Պետքարտուղարության PFP ծրագրի շրջանակում Հայաստան հրավիրված Հավայիի նահանգի Բիզնեսի, տնտեսական զարգացման և տուրիզմի վարչության էներգետիկ կառավարման գրասենյակի վերականգնվող էներգետիկայի ծրագրի ղեկավար Վերոնիկա Ռոքային և այդ ծրագրի շրջանավարտ Նունե Սաքանյանի միջև։ Խոսվեց փոքր ՀԷԿ-երի զարգացման հայաստանյան փորձի, ԱՄՆ Հավայի նահանգի վերականգնվող էներգետիկայի զարգացումների, ինչպես նաև համագործակցության հնարավոր շրջանակների վերաբերյալ:

24.05.2017

Փոքր ՀԷԿ-երի վերաբերյալ կառավարության որոշման նոր նախագիծը կնպաստի ջրաէկոհամակարգի պահպանությանը

ՀՀ բնապահպանության նախարարության «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչներ հաստատելու մասին» որոշման նախագծով առաջարկվում է արգելել ՓՀԷԿ-երի կառուցումը` շրջակա միջավայրի վրա ազդեցությունից ելնելով: Այդ գետերն են Գավառագետ, Ծակքար, Լիճք, Կարճաղբյուր (Մաքենիս), Մասրիկ, Վարդենիս, Արգիճի, Մարտունի, Ձկնագետ, Հրազդան, Աղստև, Ախուրյան, Որոտան, Արփա, Ձորագետ, Եղեգիս, Ազատ, Մարց, Գոշ, Մեղրիգետ գետերը և Ողջի գետի Կապուտջուղ և Քաջարանց վտակները: Բացառություն են արդեն ջրօգտագործման թուլյտվություն ստացած փոքր ՀԷԿ-երը: 

Մանրամասները այստեղ


17.05.2017

Երևանում մեկնարկել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհրդի Շրջակա միջավայրի և Էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգետիկայի աշխատանքային խմբերի համատեղ նիստը։

Միջոցառմանը մասնակցում են ԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհրդի գործադիր կոմիտեի, ԱՊՀ անդամ երկրների էներգետիկայի և բնապահպանական կառույցների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ, վերահսկող և կարգավորող մարմինների անդամներ։

Երկօրյա նիստի շրջանակներում նախատեսվում է քննարկել վերականգնվող էներգետիկայի բնագավառում իրականացվող քաղաքականության, շրջակա միջավայրի վրա դրա ազդեցության, էներգետիկ թափոնների կառավարման և այլ խնդիրներին առնչվող հարցեր։

Անդրադարձ կկատարվի ինչպես ոլորտի օրենսդրական բարեփոխումներին առնչվող հարցերին, այնպես էլ տարբեր երկրներում իրականացվող գործնական քայլերին։
Միջոցառման շրջանակներում կկազմակերպվեն կլոր սեղաներ՝ «Աշխարհում և ԱՊՀ երկրներում վերականգնվող էներգետիկայի ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները», ինչպես նաև «Վերականգնվող էներգետիկայի թափոնների վերամշակման, բնապահպանական խնդիրների և կյանքի որակի բարելավման հեռանկարները» թեմաներով։
Նիստի մասնակիցներին կներկայացվի Հայաստանի փորձը՝ էներգաարդյունավետության և էներգախնայողության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման բնագավառներում իրականացվող քաղաքականության վերաբերյալ։

Նախատեսված է նաև այցելություն փոքր հիդրոկայաններ՝ ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին ծանոթանալու և փորձի փոխանակման նպատակով։

< 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... >
ՙ՚
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
՚
ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
՚
ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔԱՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
՚
ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
՚
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈԻԹՈԻՆ