Arm Rus Eng
09.02.2018

Ընդունվել է Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման գործընթացին ուղղված օրենսդրական փաթեթը

Ազգային ժողովում փետրվարի 7-ին երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Էներգետիկայի մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի խոսքով` այս օրենսդրական փոփոխությունների փաթեթի ընդունումով  կարելի է արձանագրել, որ էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման գործընթացը սկսվել է. «Սա  վերջին 15 տարիների ընթացքում ամենախոշոր բարեփոխումն է էլեկտրաէներգետիկայի ոլորտում։ Փոփոխությունները թույլ կտան ունենալ առավել արդյունավետ և մրցունակ էլեկտրաէներգետիկ համակարգ»։

Հիշեցնենք, որ օրենսդրական փաթեթն ուղղված է էլեկտրաէներգետիկական  շուկայի ազատականացմանը, կառավարության կողմից լիազորված մարմնի և  Հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողովի իրավասությունների հստակեցմանը, միջպետական առևտրի զարգացմանը։

Օրենսդրական փոփոխությունների փաթեթին կարող եք ծանթանալ այստեղ

28.12.2017

Շնորհիվ Սևանա լճի՝ Էլեկտրաէներգիայի վաճառքից առաջացել է լրացուցիչ շահույթ

Կառավարության տարեվերջյան նիստին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշեց, որ հիմք ընդունելով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքը, ըստ որի` լճից բաց թողնվող ջրի՝ 170 մլն խմ-ն գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից էներգահամակարգի ընկերություններում առաջացել է լրացուցիչ շահույթ, նախարարությունը արտաբյուջետային հաշիվ է բացելու. «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և ՀԷՑ ՓԲԸ-երը առաջացած լրացուցիչ շահույթի գումարները այդ հաշվին կփոխանցեն, որով կկառավարվեն 170 մլն խմ-ից ավելի ջրառից առաջացած ֆինանսական միջոցները: Երկու ընկերությունները փոխանցել են արդեն 1 մլրդ 650 մլն դրամ։ Մինչեւ Կառավարության հաստատմանը կներկայացնենք այն ծախսերի ուղղությունները, ըստ որոնց Կառավարությունը նպատակահարմար կգտնի այս գումարներն օգտագործել»։
22.12.2017

ԱԺ-ն ընդունել է էներգետիկ համակարգի օրենսդրական փոփոխությունների փաթեթը

Ազգային ժողովը դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության նախաձեռնությամբ ներկայացված էներգետիկ համակարգի օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը վերաբերում է ՀՀ  «Էներգետիկայի մասին» և ՀՀ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքներին։

Առաջարկվող փոփոխություններն ուղղված  են էներգետիկայի բնագավառում ինքնավար արտադրողների գործունեության իրականացման վարչարարության պարզեցմանը և գործող մեխանիզմների կատարելագործմանը: Օրենքների ընդունմամբ ակնկալվում է միջնաժամկետ հեռանկարում նորագույն և  մաքուր («կանաչ») տեխնոլոգիաների կիրառմամբ էներգետիկ համակարգում ստեղծել արտադրական նոր հզորություններ, որոնք զգալիորեն կթեթևացնեն գործող արտադրական հզորությունների բեռը` նվազեցնելով կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից։

Այդպիսով կդիվերսիֆիկացվի տնտեսության էներգամատակարարումը և կբարձրանա էներգետիկ անկախության աստիճանը:

Օրենսդրական փաթեթը Ազգային ժողովում ներկայացրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխանախարար Հայկ Հարությունյանը։

14.11.2017

՛՛Տաշիր՛՛-ը ներկայացրեց իր ներդրումային ծրագիրը Հայաստանում

Հայաստան. նոյեմբերի 13-ին Երևանում կայացավ ՛՛Տաշիր՛՛ ընկերությունների խմբի ներդրումային ծրագրի ներկայացումը, որը հանդիսանում է ՛՛Հայաստանի ներդրողների ակումբ՛՛ ներդրումային ֆոնդի նախագծերից մեկը: Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդը կոչված է աջակցելու հանրապետության տնտեսության բազմակողմանի զարգացմանը: Ներկայացման շրջանակում ՛՛Տաշիր՛՛ ընկերությունների խումբը հայտարարեց Հայաստանի էներգետիկայի ոլորտում ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար ներդրումներ կատարելու մասին:

Էներգետիկայի ոլորտի ներդրումային ծրագիրը ներառում է երեք ուղղություն՝ ներդրումներ բաշխիչ ցանցերում և հիդրոէներգետիկայի բնագավառներում:

Մոտակա տասը տարիներին ՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ընկերությունը, որը 2015թ.-ից մտնում է ՛՛Տաշիր՛՛ ընկերությունների խմբի մեջ, մինչեւ 900 մլն դոլարի միջոցներ կուղղի Հայաստանի ներկայիս էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքի վերակառուցման և էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման համակարգի ներդրման ուղղությամբ: Ծրագրի իրագործումից հետո ցանցերը կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին:

Այս ծրագրի ֆինանսավորման համար ՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ընկերությունը 2016թ.-ից վարել է բանակցություններ միջազգային առաջատար ներդրումային բանկերի հետ: Այսօր ստորագրված են պայմանագրեր Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) հետ՝ ընդհանուր գնահատմամբ 160 մլն ԱՄՆ դոլարի ներգրավման նպատակով: Ստորագրվել է նաև փոխհամաձայնության հուշագիր Եվրասիական Զարգացման Բանկի հետ՝ 100 մլն ԱՄՆ դոլարի ներգրավման նպատակով: Բացի այդ, շարունակվում են բանակցություններն այլ ֆինանսական կառույցների հետ՝ մատակա տարիների ընթացքում այլ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով:

Դեռևս 1970թ. մշակված ռազմավարական նշանակության այս ծրագիրը ներդրումների բացակայության պատճառով մինչ օրս չէր իրականացվել: ՛՛Տաշիր՛՛ ընկերությունների խումբն այսօր լիովին նոր մոտեցումներ ու տեխնոլոգիական լուծումներ է առաջարկել: Նախատեսվում է կառուցել հիդրոէլեկտրակայան: Սա թույլ կտա նախկինում պլանավորված 76 ՄՎտ-ի փոխարեն ստանալ մոտ 120 ՄՎտ հզորությամբ կայան՝ էլեկտրաէներգիայի տարեկան մինչև 460 մլն կՎտ*ժ արտադրողականությամբ՝ ապահովելով Հայաստանում ընդհանուր սպառվող էլեկտրաէներգիայի շուրջ 5-6%-ը: Կայանը նախատեսվում է կառուցել Դեբեդ գետի (Հայաստանի Լոռու մարզ) հյուսիսային մասում. ընդհանուր բյուջեն կկազմի մինչև 200 մլն ԱՄՆ դոլար:

Ծրագրում իր մասնակցությունը կունենան ամերիկյան Ռոբբինս ընկերությունը և Համաշխարհային Բանկի խմբի Միջազգային Ֆինանսական Կորպորացիան։

Նախապատրաստական աշխատանքների ամփոփումից հետո Շնող ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները կավարտվեն 4 տարվա ընթացքում:

06.10.2017

HSBC-ին Հայաստանում տրամադել է իր ամենախոշոր վարկերից մեկը` նշանավորելով տասնամյա համագործակցությունը ՀԷՑ-ի հետ

HSBC Բանկը Հայաստանում տրամադրել է իր գործունեության ընթացքում ամենախոշոր վարկային միջոցներից մեկը (55 մլն եվրո) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲ ընկերությանը: Ֆինանսավորումը նշանավորում է HSBC-ի և ՀԷՑ-ի միջև տասնամյա համագործակցությունը:

Գործարքը հիմնվում է գործընկերների միջև փոխվստահության ու նրանց պատրաստակամության վրա՝ նպաստելու Հայաստանի էլեկտրական ցանցի համակարգի կայուն գործունեության և արդյունավետ կառավարմանը: Վարկային միջոցները կօգտագործվեն վերակառուցելու ՀԷՑ-ի նախկին բաժնետիրոջ վարկը :

HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը լավատես է

ՀԷՑ-ի հետ ռազմավարական գործընկերության հարցում. «Այս գործարքը հիմնված է HSBC-ի և ՀԷՑ-ի միջև վստահության և երկարաժամկետ համագործակցության վրա: Սա վկայում է նաև մեր հետևողականության մասին, որով ցանկանում ենք նպաստել ներդրումներին՝ ուղղված Հայաստանում կայուն և անվտանգ էներգետիկ ոլորտի զարգացմանը:

Գործարքը ՀԷՑ-ի ավելի ծավալուն ներդրումային սխեմայի մաս է կազմում՝ ուղղված ՀԷՑ-ի ֆինանսական կայունությունն ապահովելուն երկարաժամկետ հեռանկարում:

« Այս գործարքն իր դրական ազդեցությունը կունենա ՀԷՑ-ի ֆինանսական առողջացման վրա: Հարկ եմ համարում նշել նաև, որ վարկային միջոցները ներգրավվում են առանց պետական երաշխիքի: Ֆինանսավորումը կօգնի ունենալ առավել ապահով, կայուն ու արդյունավետ ընկերություն»,- նշում է ՀԷՑ Գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:

< 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... >
ՙ՚
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
՚
ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
՚
ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔԱՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
՚
ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
՚
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈԻԹՈԻՆ