Arm Rus Eng
01.03.2013թ.
<<Շումեն>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված <<Ստեփանավան-2>> փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ հասարակական 2-րդ լսումը տեղի ունեցավ2013 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում: Շրջակա միջավայրի ազղեցության վերաբերյալհասարակական լսումը տեղի էր ունեցել հունվարի 18-ին Ստեփանավանի քաղաքապետարանում:ՀՀ բնապահպանության նախարարությունը և անկախ փոձագետները ներկայացրեցին իրենց դրականեզրակացությունները, ելույթներ ունեցան ազդակիր համայնքի ներկայացուցիչները, շահագրգիռայլ կազմակերպություններ և անհատներ: Հանրային լսմանը մասնակցեց նաև ՀՀ Փոքր ՀԷԿ-երիմիության ախատանքային խումբը, նշվեց, որ որպես վերակագնվող էներգիայի աղբյուր փոքրՀԷԿ-երի զարգացումը Հայաստանում այլընտրանք չունի, իսկ <<Ստեփանավան-2>>փոքր ՀԷԿ-ի կառուցումը բխում է այդ գաղափարի իրականացումից և ազդակիր համայնքի շահերից:Նշենք, որ ՀԷԿ-ը նախատեսված է կառուցել ՀՀ Լոռու մարզի Ձորագետի Չքնաղ վտակիվրա: Հանրային լսման տեսագրությունը կարող եք դիտել այստեղ:
03.02.2013թ.
2013 թվականի փետրվարի 1-ից 2-ը Աղվերանի <<Արթուրս Աղվերան Ռեզորթ>> հյուրանոցում տեղի ունեցավ Էներգետիկ անվտանգությանն ուղղված փոքր հիդրոէներգետիկայի կայուն զարգացման ծրագրի շրջանակներում Շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցությունների գնահատման Աշխատանքային խմբի (ՇՄՍԱԳ ԱԽ) 7-րդ քննարկումը: Քննարկմանը մասնակցում էին ԱԽ-ի համանախագահները, այդ թվում ՀՀ փոքր ՀԷԿ-երի միությունը, ինչպես նաև ոլորտի մասնագետներ: Ներկայացվեց Հաշվետվություն <C>-ն՝ Սոցիալական ազդեցություններ և տեղական օգուտներ վերնագրով: Հնչեցին զեկույցներ փոքր ՀԷԿ-երի զարգացման գոծընթացում հասարակության մասնակցության, նրանց թողած սոցիալական ազդեցության և բնապահպանական հարցերի վերաբերյալ: Խմբի նովեգացի համանախագահները և մասնագետները ներկայացրեցին թեմատիկ հաշվետվությունների վերջնական առաջարկությունները, որոնք քննարկվեցին աշխատանքային խմբի կողմից: ՀՀ փոքր ՀԷԿ-երի միությունը նույնպես ներկայացրեց իր առաջնահերթությունները, դրանք կամփոփվեն վերջնական միասնական հաշվետվության մեջ: Վերջնական հաշվետվությունը կներկայացվի համապատասխան շահագրգիռ մարմիններին և հանրությանը, հետագա գործնական կիրառման նպատակով: 
25.01.2013թ.

           2013 թվականի հունվարի 25-ին տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն ՀՀ բնապահպանության նախարարությունում: Խոհրդակցությունը վարում էր ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, որին մասնակցեց ՀՀ փոքր ՀԷԿ-երի միությունը՝ միության նախագահ Նաիրա Նահապետյանի գլխավորությամբ, ներկա էին նաև նախարարության պաշտոնատար անձինք, ոլորտի մասնագետներ: Քննարկվեցին փոքր ՀԷԿ-երի հետ կապված իրավիճակը, առկա հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները: Ներկաների կողմից կարևորվեց փոքր հիդրոէներգետիկայի անփոխարինելի դերը, որպես մեր երկրում վերականգնվող էներգետիկայի զարգացման կարևորագույն ճյուղ:

   Նշվեց նաև Հայաստանի էներգետիկ անվտանգության առումով դրանց կարևորությունը: Ծավալվեց բաց և կառուցողաքան քննարկում ոլորտի օրենսդրական կարգավորման, տեխնիկական և բնապահպանական խնդիրների վերաբերյալ, առաջարկվեցին լուծման տարբերակներ: Որոշվեց ստեղծել համատեղ աշխատանքային խումբ քննարկումները շարունակելու և արդյուքնները ներկայացնելու նպատակով:

08.12.2012թ.
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը 2012 թվականի դեկտեմբերի 05-ից 7-ը պաշտոնական այցով մեկնել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:Կառավարության ղեկավարը Ֆրանկֆուրտում մասնակցել է գերմանական «Commerzbank»-ում կազմակերպված հայ-գերմանական գործարար համաժողովին, որին ներկա էին «Commerzbank»-ի ֆինանսական հաստատությունների ղեկավար Պիեր Ֆիշերը, գերմանական և հայկական ընկերությունների ներկայացուցիչներ: Համաժողովին Հայաստանից ներկա են 15 ընկերություններ, որոնք ներկայացնում են բանկային, բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, մարտկոցների արտադրության, էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտները:Համաժողովին այդ թվում ներկա էր նաև ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը: Գերմանական Կարլսռուե և Ֆրանկֆուրտ քաղաքներում համաժողովի շրջանակներում Նաիրա Նահապետյանը հանդիպումներ է ունեցել էներգետիկայի ոլորտը ներկայացնող մի շարք արտասահմանյան կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ գերմանական <<Commerzbank AG>> ընկերության գլխավոր ներկայացուցչական տնօրեն Մարկո Գրաֆի, <<Fichtner GmbH & CO. KG>> ընկերության հիդրոէներգետիկական հետազոտությունների բաժնի ղեկավարի տեղակալ Պատրիկ Շտեֆրի, <<Georgian Energy Development Fund (GEDF)>> ընկերության հիդրոէներգետիկ նախագծերի բաժնի ղեկավար Մաիրամ Չակվաշվիլիի և այլոց հետ: Քննարկումների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ համագործակցության, փորձի փոխանակման, ներդրումերի հնարավորության և վարկավորման տարբեկարկների մասին:
20.10.2012թ.
2012 թվականի նոյեմբերի 20-ին Երևանի Կոնգրես հյուրաանոցում տեղի ունեցավ ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության հերթական 5-րդ՝ <<Կանաչ երկիր, մաքուր էներգիա>> խորագրով կոնֆերանսը: Կոնֆերանսը նախագահում էր ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը, ներկա էին և ելույթներով հանդես եկան նախագահության անդամներ Հ. Նախդալյանը (ԱԺ փոխխոսնակ), Ա. Գալստյանը (ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ), Ն. Երիցյանը (ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ), Մ. Մկրտումյանը (ՀՀ տարծքային կառավարման նախարարության ջրային պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար), Ռ. Մորելը (Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան), Ե. Բիբինը (<<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ գլխավոր տնօրեն): Կոնֆերանսին զեկույցներով հանդես եկան նաև ոլորտի պետական մարմինների ներկայացուցիչներ, մասնագետներ, փոքր ՀԷԿ-երի սեփականատերեր: Քննարկվեցին փոքր ՀԷԿ-երի առաջնային խնդիրենրը՝ բնապահբանական իրավիճակը, սակագնային քաղաքականության սպասվող փոփոխությունները, ՀԷԿ-երի կառուցման և շահագործման հետ կապված հարցեր: Ընդունվեցին մի շարք որոշումներ միության գործունեության  ակտիվացման, միության խորհրդի կազմի ընդլայնման, մարզային աջակցման կենտրոններ ստեղծելու և ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ:
< 4 5 6 7 8 9 10 11
ՙ՚
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
՚
ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
՚
ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔԱՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
՚
ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
՚
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈԻԹՈԻՆ