Arm Rus Eng
04.06.2013թ.
ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը 2013թ. թվականի մայիսի 27-ից 31-ը աշխատանքային այցով գտնվում էր Նորվեգիայի թագավորությունում: Հայաստանյան պատվիրակությանը, որում ընդգրկված էին նաև Ինեսսա Գաբայանը, Գրիգոր Գաբայանը <<Հիդրոէներգետիկա>> ՍՊԸ-ից, Ռաֆայել Գրիգորյանը և Գևորգ Նազարյանը, հրավիրել էր նորվեգական հիդրոէներգետիկայի ոլորտում հայտնի NORSK ENERGI ընկերությունը: Այցի շրջանակներում նորվեգացի գործընկերները հայաստանյան պատվիրակության ներկայացրեցին իրենց երկրում հիդրոէներգետիկայի ներկա իրավիճակը, ձեռքբերումները, նորամուծությունները և դրանց կիրառման հնարավորությունները Հայաստանում: Նորվեգիայում գործում է ՀԷԿ-երի կառուցապատման և շահագործման թույլտվությունների տրամադրման <<Մեկ պատուհան>>-ի սկզբունք, որի պատասխանատուն NVA (Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն) կազմակերպությունն է, որտեղ հայտերը քննարկվում են մինչև 3 տարի ժամկետում: Ըստ նորվեգական օրենսդրության մինչև 10 ՄգՎ հզորությամբ կայանները ունեն միայն մեկ սեփականատեր, իսկ 10 ՄգՎ-ից բարձր հզորությամբ կայանները համատեղ սեփականության են կառավարության հետ: Երկրում արտադրված էլեկտրաէներգիայի շուրջ 70%-ը ապահովում են հենց ՀԷԿ-երը, իսկ Նորվեգիան հիդրոէներգետիկայի զարգացման մակարդակով և արտադրանքի ծավալով աշխարհում զբաղեցնում է առաջատար դիրք : Կազմակերպվեցին նաև այցեր Նորվեգիայի մի շարք ՀԷԿ-եր:
04.06.2013թ.
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ենթադրություններով չի առաջնորդվում՝ հասկանալու համար, թե ինչ պատահեց, որ գետահովիտցիները մտափոխվեցին և արդեն դեմ չեն Խաչաղբյուր գետի վրա՝ Իջևանի արգելավայրի տարածքում կառուցվող 2-րդ փոքր ՀԷԿ-ի կառուցմանն այն դեպքում, երբ հասարակական լսումների ժամանակ նրանց 99%-ը դեմ էր արտահայտվել։ «Ես ենթադրություններով չեմ առաջնորդվում, այլ առաջնորդվում եմ փաստերով և փաստաթղթերով»,- Tert.am-ին կարճամփոփ պատասխանեց նախարարը։ Հարցին, թե՝ նախարարին չի՞ հետաքրքրել, գուցե գյուղացիներին վախեցրել են, ինչի մասին հայտարարել էին բնապահպանները ։ Նախարարը նշեց, որ ինքը դրա իրավունքը չունի։ «Ես հետաքննելու իրավունք չունեմ. դիմեք պատկան մարմիններին»,- եզրափակեց նա։ Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում ՀԷԿ կառուցելու համար անցկացված հանրային լսումների ժամանակ գյուղացիների 99 տոկոսը դեմ է արտահայտվել ՀԷԿ-ի կառուցմանը, սակայն այսօր Բնապահպանության նախարարությունը գյուղապետի ստորագրությամբ փաստաթուղթ է ներկայացրել, ըստ որի՝ բնակիչների մեծամասնությունը կողմ է կառուցմանը և հավանություն է տվել նախագծին։ Հայտնում է tert.am կայքը:
22.05.2013թ.
Մայիսի 22-ին Երևանի Կոնգրես հյուրանոցում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն անկացրեց համաժողով <<Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան. վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հարցերը Հայաստանում>> թեմայով: Համաժողովի ընթացքում դիտարկվեցին էներգետիկ աղբյուների հետագա դիվերսիֆիկացման ու էներգախնայողության մեծացման ասպարեզներում Հայաստանի համար առկա հնարավությունները: Համաժողովում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: <<Փոքր ՀԷԿ-երը որպես Հայաստանում վերականգնվող էներգետիկայի կարևորագույն ճյուղ>> զեկույցով հանդես եկավ նաև ՀՀ Փոքր ՀԷԿ-երի միության գործադիր տնօրեն Արմեն Հայրապետյանը: Հնչեցին նաև այլ զեկույցներ նվիրված վերականգնվող էներգետիկային և էներգախնայողության հարցերին:
16.05.2013թ.
Մայիսի 16-ին Գերմանա-հայկական հիմնադրամ ԾԿԳ հիմնարկը և տեխնիկական խորհրդատու <<Ֆիխտներ>> կազմակերպությունը փոքր ՀԷԿ-երի ներկայացուցիչների և ծրագրի գործընկերներ բանկերի մասնակցությամբ Երևանի <<Էրեբունի Պլազա>> բիզնես կենտրոնում անցկացրեցին սեմինար-դասընթաց՝ <<ՓՀԷԿ-երի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, առողջության և անվտագության ապահովում>> թեմայով: Սեմինար-դասընթացին մասնակցեցին ՀՀ Փոքր ՀԷԿ-երի միության գործադիր տնօրեն Արմեն Հայրապետյանը, <<Զովաշեն ՀԷԿ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ Մհեր Հակոբյանը և միության անդամ բազմաթիվ ՀԷԿ-երի ներկայացուցիչներ: Գերմանացի մասնագետները ներկայացրեցին ոլորտի միջազգային փորձը, դրա տեղայնացման հնարավորությունները և Հայաստանում իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյուքները: Սեմինար-դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները ստացան համապատասխան հավաստագրեր:
15.03.2013թ.
Մարտի 15-ին, ժամը 12:00-ին ՀՀ բնապահպանության նախարարության խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ <<Մեգաէներջի>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված <<Խաչաղբյուր-2>> ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքի ղեկավարի և համապատասխան պետական մարմինների կարծիքների հասարակական լսումները, որը անկացվեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի նախագահությամբ: <<Մեգաէներջի>> ՍՊԸ-ի կողմից ներկայացվեցին ՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերը, պարզաբանվեցին Գետահովիտ համայնքի բնակիչների հետ նախկինում առկա տարաձայնությունների պատճառները, բնապահպանական հասարակական կազմակեպությունների բողոքները և այլն: Բոլոր շահագրգիռ կողմերը հանդես եկան ելույթներով և պարզաբանումներով: Հանրային լսմանը ներկա էր նաև ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության աշխատանքային խումբը, միության նախագահ Նաիրա Նահապետյանի գլխավորությամբ, ով ներկայացրեց ներկայումս ոլորտում առկա իրավիճակը և մասնավորապես <<Խաչաղբյուր-2>> ՓՀԷԿ-ի կառուցման շուրջ զարգացումների վերաբերյալ միության դիրքորոշումը: Կառուցապատողին առաջարկվեց ՓՀԷԿ-ի կառուցման նախագծում առկա թերությունները վերացնել հետո և միայն դրանից հետո շարունակել կառուցապատումը: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարութունյանը ամփոփեց բոլոր հնչաց կարծիքները, առաջարկեց դրանց մի մասը ներկայացնել գրավոր տեսքով, հետագայում նախարարության եզրակացության մեջ հաշվի առնելու նպատակով: Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում նախարարությունը կհայտնի իր դիրքորոշումը և կտա վերջնական եզրակացությունը:
< 3 4 5 6 7 8 9 10 11 >
ՙ՚
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
՚
ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
՚
ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔԱՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
՚
ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
՚
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈԻԹՈԻՆ