Arm Rus Eng
05.11.2018
Փոքր ՀԷԿ-երի օգտագործած ջրի ծավալները վերահսկվում են արտադրվող էլէներգիայի քանակով.
«Ես լսել եմ պարոն Փաշինյանի ելույթը, բայց ուզում եմ ասել, որ փոքր ՀԷԿ-երի ջրի մատակարարման չափաքանակները միշտ էլ եղել են վերահսկելի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Ազգային ժողովում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին շրջանում ստուգումներ են անցկացրել Հայաստանում գործող 188 փոքր ՀԷԿ-երից 150-ում և հայտնաբերվել են մի շարք խախտումներ: «Տասը և ավելի տարի քննարկվում է փոքր ՀԷԿ-երի հարցը: Մենք տեսականորեն գիտենք, որ փոքր ՀԷԿ-երը դարձել են, ըստ էության, չարաշահման հսկա տիրույթ: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ՀԷԿ-երի 95 տոկոսում, ի հեճուկս օրենքի պահանջի, ջրաչափ տեղադրված չէ»,-հայտարարեց Փաշինյանը։ «Օրենքի պահանջ է, որ փոքր ՀԷԿ-երն ունենան ջրաչափ՝ տեսնենք, թե ջրօգտագործման իրենց տրված թույլտվության ծավալներո՞ւմ են աշխատում, թե՞ ոչ: Եվ պարզվում է՝ 95 տոկոսում ջրաչափ տեղադրված չէ: Սա խայտառակ երևույթ է: Ավելին ասեմ, այդ փոքր ՀԷԿ-երի մեծ մասում տեղադրված են այնպիսի գեներատորներ, որոնք չեն համապատասխանում լիցենզիայի պահանջներին: Ստացվում է, օրինակ, մենք տվել ենք 100 լիտր ջուր օգտագործելու թույլտվություն, որպեսզի իքս քանակի էլեկտրաէներգիա արտադրի: Բայց մենք ունենք մի իրավիճակ, երբ վերցնում է ավելի շատ ջուր, տեղադրում է ավելի հզոր գեներատոր ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրելու, ավելի շատ եկամուտ ստանալու համար, որը, ըստ էության, ոչ միայն բերում է ջրային բալանսի խախտման, այլև պետական եկամուտների կորստի, որովհետև մենք չգիտենք, ի վերջո, որքան ջուր օգտագործվեց»,- հայտարարեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ հիմա պետք է աշխատեն բաց թողնված եկամուտը վերականգնելու ուղղությամբ:

«Փոքր ՀԷԿ-երի կողմից օգտագործված ջրի ծավալները վերահսկվում են արտադրվող էլեկտրաէներգիայի քանակով և դիտակետերի շնորհիվ։ Այսինքն` այն բոլոր կայանները, որոնք լիցենզավորված են և ստացել են ջրօգտագործման թույլտվություն և այդ թույլտվության մեջ նշված է ջրաքանակ, ապա այդ ջրաքանակը վերահսկվել է արտադրված էլեկտրաէներգիայի քանակով և դիտակետերով, որոնք, որ դրված են եղել կայաններում»,- նկատեց տիկին Նահապետյանը։

Նրա խոսքերով՝ ջրաչափերի տեղադրումը նոր պահանջ է, ընդ որում՝ խոսվում է, որ այդ ջրաչափերը պետք է աշխատեն առցանց, այսինքն` ջրաչափը պետք է տեղադրվի հոսող ջրագծի վրա, և ջրային պետական կոմիտեն պետք է տեսնի, թե ինչ ջրաքանակ է անցնում տվյալ խողովակով։ «Դա նոր պահանջ է, որը դրվել է փոքր ՀԷԿ-երի առաջ, բայց այդ պահանջը բոլոր ՀԷԿ-երը չեն կարող կատարել։ Որոշները կարող են ունենալ այդ ջրաչափերը, իսկ շատ-շատ ՀԷԿ-եր չեն կարող ունենալ, որովհետև ՀԷԿ-երի 90 տոկոսը տեղադրված են տարբեր ոչ հարմար աշխարհագրական դիրքում և հնարավոր չէ այդ ջրաչափերը տեղադրել։ Հետևաբար՝ սրանից հետևություն անել, թե ջրային հոսքերը չեն վերահսկվում, ճիշտ չէ, մենք ունենք արտադրված էլեկտրաէներգիայի քանակ։ Երբ մենք ամեն ամիս ստանում ենք արտադրված էլեկտրաէներգիայի քանակը, այն միանգամից վերածում ենք ջրի քանակի և տեսնում ենք, թե որքան ջուր է օգտագործվել, ասենք, 100 կՎտ էլեկտրաէներգիա ստանալիս»,- ասաց Նաիրա Նահապետյանը։

Ինչ վերաբերում է Էլեկտրաէներգիայի որակին, որին անդրադարձավ Փաշինյանը, ապա Նահապետյանի խոսքերով՝ կան ՀԷԿ-եր, որտեղ տեղադրված են անսինքրոն շարժիչներ, որոնք չեն համապատասխանում ներկայիս պայմաններին, չափանիշներին։ Գեներատորները պետք է լինեն սինքրոն, որպեսզի որակ ապահովի. «Բայց, այո, կան անսինքրոն կայաններ, իրենք էլ գիտեն՝ այդ կայանները որոնք են, բայց դա ժամանակի հարց է և բավականին մեծ ֆինանսների հետ է կապված։ Սակայն գերմանական բանկի ֆինանսավորմամբ ու ծրագրով կան ՀԷԿ-եր, որոնք դիմել են և պատրաստվում են փոխել իրենց հիդրոտուրբինաները և դարձնել սինքրոն»,- ասաց Փոքր ՀԷԿ-երի միության նախագահը՝ հավելելով, որ շատ ողջունելի է, որ փոքր ՀԷԿ-երը մեծ հետաքրքրություն են առաջացրել կառավարության մոտ, քանի որ այս ոլորտը ստրատեգիական նշանակություն ունի և ոլորտի կարգավորումը բխում է բոլոր կրողների շահերից։

19.09.2018
Փոքր ՀԷԿ-երի ոլորտը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն 

Երեւանում կայացել է «Փոքր հիդրոէլեկտրոկայանների ներկայիս հիմնախնդիրներն ու մարտահրավերները» թեմայով համաժողով:
<<ՀՀ Փոքր ՀԷԿ –երի Միությունը >> և << ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցացիան >> սեպտեմբերի 19 –ին կազմակերպել էին «Փոքր հիդրոէլեկտրոկայանների ներկայիս հիմնախնդիրներն ու մարտահրավերները» թեմայով համաժողով, որ  ընթացքում համաժողովի մասնակիցների հետ  քննարկվեցին հարցեր , որոնք վերաբերվում են ներկա իրավիճակում Փոքր ՀԷԿ –երի հիմնախնդիրներին:
Հանդիպմանը ներկաէին 100 ավել փոքր հիդրոէլեկտրակայանների տնօրեններ,  ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և ՀՀ
բնապահպանության նախարարության բաժնի պետեր, բնապահպաններ,
հիդրոլոգներ, էկոհամակարգերի մասնագետներ, նախագծող կազմակերպությունների ղեկավարներ և այլ ներկայացուցիչներ: 

Համագումարին բարձրաձայնվեցին և ակտիվ քննարկվեցին ոլորտում առանցքային խնդիրները, մասնավորապես՝ էկոլոգիական թողքերի որոշումների, մեթոդաբանությունների և մոտեցումների վերաբերյալ հիմնահարցերը, ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման իրավանորմատիվային հիմնավորումներն ու օրինաչափությունների համապատասխանելիությունների աստիճանը, ջրային ոլորտում առկա այլ հիմնախնդիրներ: Հատուկ նշանակություն տրվեց ծառացած հիմնախնդիրների լուծման համատեքստում ակտիվացնել փոխհամագործակցությունը պետության և փոքր հիդրոէներգետիկա արտադրողների՝ իբրև ներդրող և հայրենական արտադրանք տվող տնտեսվարողների միջև:  Հնչեցին կարծիքներ և առաջարկություններ: Արդյունքում՝ Համագումարը կայացրեց որոշում:

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՓՈՔՐ ՀԻԴՈՐԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ «ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ»-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Այսօր փոքրհիդրոէլենգետիկան, ապահովելով Հայաստանում ընդհանուր էլեկտրաէներգետիկայի սպառման մոտ 20%-ը, է էներգետիկ անկախության իր նշանակությամբ թվով երկրորդ երաշխավորն է: Միաժամանակ հանրապետության բոլոր արտադրողների շրջանում միջինից ցածր գնով էներգիա արտադրող ՓՀԷԿ-երը հանդիսանում են երկրում էլեկտրաէներգիայի մանրածախ գների աճը զսպող գործոն: Միաժամանակ ՓՀԷԿ-երը, ապահովելով երկրում թվով մոտ 4500 աշխատատեղ, հանդիսանում են ակտիվ սոցիալական հիմնախնդիրներ լուծող տնտեսվարողներ: Միայն 2018թ. հունվարի 1-ի դրությամբ էլեկտրաէներգիա են արտադրել 184 փոքր ՀԷԿ-եր, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմում է մոտ 353 ՄՎտ:  2017թ. էլեկտրաէներգիայի արտադրությունը փոքր ՀԷԿ-երի կողմից կազմել է շուրջ   862 մլն. կՎտ/ժ կամ 24.618.720.000 դրամ: Եվ չնայած այդ ամենին, այսօր Հայաստանում ՓՀԷԿ-երի գործունեությունը ոչ միայն թերագնահատված է, այլ նաև վտանգված, ինչն օրեցօր դառնում է խիստ մտահոգիչ:
  2. Ներկայիս Հայաստանում գործող ջրօգտագործման թույլտվությունների համակարգը չի համապատասխանում փոքր էներգետիկայի զարգացման շահերին, այն հակասում  է ինչպես փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, այնպես էլ գետերի  էկոլոգիայի ապահովմանը և պահպանմանը: Միևնույն ժամանակ ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման մեթոդիկան և ժամկետները խիստ հակասում են պետության կողմից տրվող երաշխիքներին՝ 15 տարի ժամկետով տրվող կայանների համար էլեկտրաէներգիայի երաշխավորված արտադրության դիմաց: 
  3. Կայանների կողմից ջրի օգտագործման գնահատման մեթոդաբանությունը չի հանդիսանում օրինակելի և չի կարող հիմք հանդիսանալ որևէ տեսակի իրավական գործողություն իրականացնելու համար:
  4. ՀՀ 2011թ.-ի հունիսի 30-ի N927-Ն որոշումը փոփոխության ենթարկելու և ավելի մեծ չափաքանակ սահմանելու մասին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից նախաձեռնված և արդեն ընդունված 25 հունվարի 2018 թվականի N 57-Ն Կառավարության որոշումը և դրանով սահմանված էկոլոգիական թողքի նոր մեթոդաբանությունը չի համապատասխանում ՀՀ շահերին, դրա կիրառումը կհանգեցնի մեր երկրի համար աղետալի հետևանքների:

Ելնելով վերոնշյալից՝ Համագումարը՝

  1. առաջարկում է դիմել ՀՀ կառավարությանը ներդրողների հետ համատեղ սկսել ՓՀԷԿ-երին ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման նոր մեթոդաբանության շուրջ աշխատանքների իրականացման ուղղությամբ՝ միտված նախկինում կոռումպացված սխեմաներից ձերբազատմանը և որակապես նոր համակարգի ներդրմանը,
  2. առաջարկում է ՓՀԷԿ-երի ներքին բիևների ջրառի հանգույցներում տեղադրել ջրաչափեր, որոնք կվերահսկեն գետի էկոլոգիական թողքերը,
  3. արձանագրում է, որ գոյություն ունեն մի շարք կայաններ, որոնք ինչպես տեխնիկապես, այնպես էլ էկոլոգիապես չեն համապատասխանում ՓՀԷԿ-երի համար հաստատված ընդհանուր պահանջներին, ինչի համար Համագումարն առաջարկում է ներգրավել իր մասնագետներին ս.թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարության կողմից ստեղծված աշխատախմբի մեջ՝ վերոնշյալ խնդիրների լուծման և համապատասխան նախագծերի իրականացման համար,
  4. պատրաստակամությունն է հայտնում լիովին աջակցել ՀՀ կառավարությանը վերականգնվող էներգետիկայի հետ կապված բոլոր հարցերում, որոնք չեն հակասում Հայաստանի Հանրապետության շահերին»:
27.08.2018

Կառավարությունը կարող է սակագնային պատժամիջոցներ կիրառել, բայց ՀԷԿ-երի փակումը սխալ է. Նաիրա Նահապետյան

Հայաստանի կառավարությունը կարող է սակագնային պատժամիջոցներ կիրառել այն հիդրոէլեկտրակայանների նկատմամբ, որոնք չեն պահպանում բնապահպանական նորմերը, սակայն ՀԷԿ-երի փակումը սխալ է։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը նշեց, թե, անկասկած, կան գետեր, որոնք աղետալի վիճակում են, քանի որ դրանց վրա ՀԷԿ-եր են կառուցվել, որտեղ չեն թողնվել սանիտարական թողքերը, չեն լուծվել բնապահպանական նորմերը։ «ՀԷԿ-եր փակելու գործընթացը, ճիշտն ասած, ինքս չեմ պատկերացնում, ՀԷԿ-ը կառուցված է, ունի մեծ ներդրումային ծրագիր, ՀԷԿ կառուցելը ծավալուն գումարների ներդրումներ է պահանջում։ Թե ինչպես է կառավարությունը պատկերացնում ՀԷԿ-ի փակումը, չեմ պատկերացնում։ Կարող են ինչ-որ բաներ շտկել, սանիտարական թողքերը ավելացնեն, ՀԷԿ-ի ջուրը պակասեցնեն»,- ասել է Նահապետյանը։

Նրա խոսքերով՝ 1997-99 թվականներից, երբ առաջին սեփականաշնորհումները եղան, առաջին 13 ՀԷԿ-երը սեփականաշնորհվեցին, ՀԷԿ-երը կարողացան սաստել գնային քաղաքականությունը։ «Այսօր, երբ ունենք 47 դրամ սակագին, կապված է նրա հետ, որ հիդրոէներգետիկան էլեկտրաէներգիայի ընդհանուր սպառման ծավալներում հասել է համարյա 12-13 տոկոսի։ Ատոմակայանում ունենք պրոբլեմ, քանի որ կա վերազինման մեծ ծրագիր՝ 300 մլն դոլար չափով, ուստի ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագնի վրա այդ հանգամանքը կազդի»,- ասել է նա։

Նաիրա Նահապետյանի խոսքերով՝ ՀԷԿ-երի առկայությունը Հայաստանի տնտեսության մեջ գլոբալ նշանակություն է ունեցել։ «Դա այն բնագավառն է, որը կարողացել են վերջին 25 տարում զարգացնել։ Այլ բան է, որ դա բերել է աղետալի ինչ-որ դեպքերի, որոնք պետք է շտկել, կանոնակարգել։ Այն ժամանակ այդպես խիստ չեն նայվել բնապահպանական նորմերը, մի քիչ էլ տնտեսվարողների, այսպես ասած, ոչ պատշաճ մակարդակի մոտեցման հետ կապված»,- ասել է միության նախագահն ու հավելել․«Ոլորտը պետք է ստուգվի, պետք է նայվի։ Ես մոտ 20 տարի է՝ միության տնօրենն եմ, ամբողջ զարգացումը եղել է ինձ հետ կապված։ Մի քանի տարի առաջ առաջարկ է արվել, որ այն ՀԷԿ-երը, որոնք խստորեն պահպանում են բնապահպանական նորմերը, գետերի սանիտարական թողքերը, ունենան կանաչ գրքույկներ։ Իսկ այն ՀԷԿ-երում, որտեղ վիճակն ավելի վատ է, կարելի է պատժամիջոցներ կիրառել սակագնային քաղաքականության մեջ, որ մարդիկ ձգտեն, որ իրենց ՀԷԿ-ը նորմալ աշխատի»։

Ավելին այստեղ

20.06.2018

Էներգետիկայի ոլորտին վերաբերող հարցերի քննարկման նպատակով Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միությունը նախաձեռնել էր ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մասնագետների հետ հանդիպում:

Հանդիպմանը մասնակցում էին՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Գարեգին Բաղրամյանը,
տարածաշրջանային էներգետիկայի շուկաների զարգացման բաժնի պետ Վահան Մադոյանը:

22.03.2018

Կայացավ ԱԿԲԱ -ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի կողմից կազմակերպած ՙՙՆոր հեռանկարներ համայնքի զարգացման նոր ձևաչափ՚՚ ֆորումը :

Քննարկվեցին Հայաստանի էներգետիկ ռազմավարությունը համայնքներում , Եվրամիության մոտեցումը էներգետիկայի բնագավառում և այլնտրանքային էներգետիկայի կայուն զարգացման                                  նոր նախաձեռնությունները

:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ... >
ՙ՚
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
՚
ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
՚
ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔԱՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
՚
ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
՚
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈԻԹՈԻՆ