Arm Rus Eng
Միության ընթացիկ գործունեության ղեկավարումը իրականացնում է Միության տնօրենը: Միության տնօրենը աշխատանքի է նշանակվում Միության Խորհրդի որոշմամբ՝ աշխատանքային պայմանագրով սահմանված ժամկետով: 
 Միության տնօրենը՝  
·         ներկայացնում է Միության շահերը երրորդ անձանց առջև և կնքում է միության անունից գործարքներ, այդ թվում պայմանագրեր, որոնք վերաբերում են Միության ընթացիկ գործունեության կազմակերպմանը, 
·         ներկայացնում է Միության շահերը դատարաններում, հարկային մարմիններում և այլ պետական մարմիններում՝ Միության ընթացիկ գործունեությանը առնչվող հարցերի շուրջ, 
·         կնքում է նաև Միության ընթացիկ գործունեությանը չվերաբերող պայմանագրեր, այդ թվում նաև աշխատանքային՝ համաձայնեցնելով դրանց պայմանները Միության Խորհրդի կամ Նախագահի հետ,
·         կառավարում է միության գույքը և ֆինանսական միջոցները, բացում է բանկային հաշիվներ, 
·         օրենքով սահմանված կարգով կազմակերպում է հաշվապահական հաշվառման վարումը, ՀՀ օրենսդրությամբ պահանջվող հաշվետվությունների ժամանակին ներկայացումը համապատասխան մարմիններին, 
·         իր իրավասությունների շրջանակներում արձակում է հրամաններ, կայացնում է որոշումներ և տալիս է կարգադրություններ, 
·         առաջարկություններ է ներկայացնում Միության Նախագահին՝ Միության կառուցվածքի բարելավման, Միության ներքին կանոնակարգերի ընդունման, փոփոխման, ինչպես նաև Միության ընթացիկ գործունեության կանոնակարգման և առավել արդյունավետ կազմակերպման վերաբերյալ, 
·         աշխատակիցների նկատմամբ կիրառում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգապահական պատասխանատվության միջոցներ, 
·         իր գործունեության մեջ հաշվետու է Միության Նախագահին և Խորհրդին, 
·         իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Միության ընդհանուր ժողովի, Խորհրդի և Նախագահի որոշումներով և կատարում է դրանք, 
·         իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ, որոնք չեն հանդիսանում Ժողովի, Խորհրդի և Միության Նախագահի լիազորությունները: 


ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության գործադիր տնօրենն է Արմեն Հայրապետյանը: 
ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության գրասենյակը գտնվում է քաղաք Երևան, Աբովյան փողոց 27 շենք, 437 սենյակ հասցեում: 
Հեռախոսահամարներ՝ +374 (10) 54-23-02,  +374 (91) 95-90-55:
ՙ՚
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
՚
ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
՚
ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔԱՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
՚
ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
՚
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈԻԹՈԻՆ