Arm Rus Eng
Միության Խորհուրդը իր անդամներից ընտրում է Խորհրդի նախագահին, որը հանդիսանում է Միության նախագահը: Խորհրդի նախագահն ընտրվում է 7 (յոթ) տարի ժամկետով՝ նիստին ներկա Խորհրդի անդամների ձայների 2/3-ով: Խորհրդի նախագահի լիազորությունները կարող են դադարեցվել Խորհրդի պատճառաբանված որոշմամբ:
Միության նախագահը՝
·  ներկայացնում է Միությունը ՀՀ օրենսդրությանը և Միության կանոնադրությանը համապատասխան Հայաստանի Հանրապետությունում և դրա սահմաններից դուրս և գործում է Միության անունից առանց լիազորագրի, 
·  Միության անունից հանդես է գալիս պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, ներկայացնում միության շահերը երրորդ անձանց առջև, 
·  աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է խորհրդականների,  
·  առաջարկություններ է ներկայացնում Միության տնօրենին՝ Միությունում աշխատանքի ընդունելու, ինչպես նաև ոչ բարեխիղճ աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը դադարեցնելու վերաբերյալ, 
·  բանակցություններ է վարում օտարերկրյա կազմակերպությունների և ֆինանսական հաստատությունների հետ՝ Միության խնդիրների և նպատակների իրականացման համար լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավման նպատակով,
  ·  Միության խնդիրներին առնչվող հարցերի շուրջ պետական կառավարման մարմիններում մասնակցում է խորհրդակցությունների: Արտասահմանյան նմանատիպ կազմակերպություններում առկա փորձի փոխանակման նպատակով մասնակցում է օտարերկրյա կազմակերպությունների կողմից կազմակերպված սեմինարներին, կոնֆերանսներին և խորհրդակցություններին, 
·  մշակում է Միության գործունեության հեռանկարային ծրագրերը և ներկայացնում է դրանք Խորհրդի հաստատմանը, 
·  իրականացնում է Միության գործունեությանը առնչվող այլ հարցեր:

ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության նախագահն է Նաիրա Նահապետյանը:

Նաիրա Միհրանի Նահապետյան 
Ծնվել է 1958թ. դեկտեմբերի 9-ին: 
1977-1983թթ. ընդունվել և ավարտել է Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը: 
1997-2001թթ. ընդունվել և ավարտել է Մոսկվայի միջազգային էկոլոգիա-քաղաքագիտական համալսարանը՝ ստանալով տնտեսագետ-ֆինանսիստի որակավորում: 
1983-1986թթ.՝ ՀՀ Մինիստրների խորհրդի գյուղատնտեսության բաժնի ռեֆերենտ: 
1986-1990թթ.՝ ՀՀ Պետագրոարդի վերահսկողության ծառայության պետի տաղակալ: 
1990-1992թթ.՝ ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարության բաժնի վարիչ: 
1992-1993թթ. աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության վերահսկողության ծառայության պետ:
1993-1995թթ. եղել է <<Անի-Տուրս>> ֆինանսավարկային կազմակերպության տնօրեն: 
1995 թվականից մինչ օրս Համաշխարհային բանկի շրջանակերում գործող <<ԷԼ-ԱՆ>> ՍՊԸ-ի հիմնադիր և գլխավոր տնօրենն է: 
1997 թվականից՝ <<Ակադեմիկոս Ա. Լ. Մնջոյանի անվան Գյումրի ՀԷԿ>> ՍՊԸ-ի հիմնադիր և գլխավոև տնօրեն: 
2001 թվականից՝ <<Զովաշեն ՀԷԿ>>-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն: 
2002-2009թթ. եղել է ՀՀ Փոքր ՀԷԿ-երի միության համանախագահ:  
2009 թվականից՝ ՀՀ Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ: 
1999 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, ՀՀԿ կանանց խորհրդի անդամ: 2007 թվականից՝ Հայաստանի կանանց միջազգային միության (AWVA) անդամ: 
2009թ. ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ, Ֆինանսավարկային, տնտեսական, առևտրի ծառայությունների, տրանսպորտի և ճանապարհաշինության հետ կապված հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
ՙ՚
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
՚
ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
՚
ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔԱՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
՚
ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
՚
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈԻԹՈԻՆ