Arm Rus Eng
     Հարգելի բարեկամ 
   Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետության Փոքր ՀԷԿ-երի Միության պաշտոնական կայքում: Հիդրոէներգետիկան համարվում է վերականգնվող էներգետիկայի կարևորագույն ճյուղ, իսկ մեր երկրի համար փոքր ՀԷԿ-երը էներգետիկ անվտանգության գրավականն են: Այսօր այդ ոլորտը համարվում է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման գերակա ճյուղ, գտնվում է ՀՀ Նախագահի և Կառավարության ուշադրության կենտրոնում: Փոքր հիդրոէներգետիկան վերջին տարիներին ամենից դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է: Ընդամենը մի քանի տարի առաջ հետխորհրդային Հայաստանը ժառանգել էր 13 փոքր հիդրոէլեկտրակայան: ՀՀ տարածքում արդեն գործում են 175-ից ավելի փոքր ՀԷԿ-եր, շուրջ 40-ը գտնվում են կառուցման փուլում: Հիդրոէներգետիկան ամբողջ աշխարհում համարվում է այլընտրանքային,  էկոլոգիապես մաքուր էներգետիկա և բնապահպանական առումով քիչ ռիսկային է, այն միտված է շրջակա միջավայրի պահպանմանը: Հիդրոէներգետիկան մեր երկրի էներգետիկ համակարգում անփոխարինելի է, այն միակ էներգետիկ արտադրությունն է, որը ամբողջությամբ կազմակերպվում է երկրի սահմանների ներսում և  կախված չէ արտաքին ռեսուրսներից ու գործոններից, ինչը ապահովում է տվյալ ոլորտի արտադրության անկախությունը: Այսինքն հիդրոէներգետիկայի զարգացումը թույլ կտա ի վերջո ունենալ առանց արտաքին կախվածության էներգետիկա:
  Մեր կայքի օգնությամբ դուք կարող եք ծանոթանալ ոլորտի իրավիճակին, նորություններին, զարգացման միտումներին, նախատեսվող ծրագրերին, կապվել մեզ հետ, ինչպես նաև ստանալ Ձեզ հետաքրքրող այլ հարցերի պատասխաններ: Միությունը պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ անհատների և կազմակերպությունների հետ: Հուսով եմ, որ կայքը օգտակար կլինի մեր ծրագրերի իրականացման գործում:   

ՀՀ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  
ՆԱԻՐԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
ՙ՚
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
՚
ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
՚
ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔԱՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
՚
ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
՚
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈԻԹՈԻՆ